Քեթի Փերին խոստովանել է, որ «կախարդություն» է օգտագործել իր փեսացու Օռլանդո Բլումին ծուղակը գցելու համար։ 39-ամյա փոփ աստղը բացահայտում է արել հինգշաբթի օրը The Kyle and Jackie O Show-ի եթերում:
«Մեր հարաբերությունները հաստատ անմիջապես չստացվեցին։ Ես մի փոքր հմայեցի Օռլանդոյին, և ամեն ինչ լավացավ»,- ասել է Քեթին: Խոստովանությունը հետաքրքրել է բոլորին, այդ թվում՝ սոցցանցերում աստղի հետևորդներին, սակայն երգչուհին ոչ մի կերպ չի բացատրել իր հայտարարությունը։
Քեթի Փերին և Օռլանդո Բլումը սկսել են հանդիպել 2016 թվականին։ Վերջերս հայտնին պատմել է, թե ինչն է իրեն օգնել խորթ որդու հետ ընդհանուր լեզու գտնել։ Երգչուհու խոսքով՝ իրենց համախմբել է երաժշտության հանդեպ ունեցած սերը. ինչպես պարզվել է, 13-ամյա տղան օգնել է արտիստին նոր ալբոմ ձայնագրել։