Քարդի Բին ցույց է տվել ծննդաբերությունից հետո փոխված կազմվածքը. լուսանկար

Վերջերս ռեփեր Քարդի Բին մայր է դարձել։ Երգչուհին շատ արագ որոշել է վերադառնալ իր նախկին կազմվածքին և ծննդաբերությունից մի քանի օր անց սկսել է հաճախել մարզասրահ։ Իր մարզումների արդյունքները արտիստը ցուցադրել է ոսկեգույն կիպ զգեստով։ Նրա կազմվածքը փոխվել է դեպի լավը՝ դառնալով ավելի տոնավորված։

Ծննդաբերությունից 18 օր անց Քարդին շքեղ զգեստ է կրել Փարիզում Ռաբանի ցուցադրությանը։ Բոլորը գնահատել են աստղի շքեղ կազմվածքը՝ «Իսկական նորաձևության իկոնա՝ 10-ից 10», «Նա իսկապես կարող է կատարելագործել իր հագած ցանկացած հագուստ», «Այ քեզ կերպար»:

Հիշեցնենք, որ աստղը նախկինում խոստովանել էր, որ մարզասրահ է գնացել երրորդ երեխային ծննդաբերելուց ընդամենը մեկ շաբաթ անց։ Երգչուհին փորձում է պահպանել նաև հոգեկան առողջությունը։