50 Cent-ը Փի Դիդդիի մասին վավերագրական սերիալ կթողարկի

Երաժիշտ 50 Cent-ը նախատեսում է վավերագրական ֆիլմ թողարկել Շոն «Դիդդի» Կոմբսի սկանդալային պատմության մասին։ Ռեփերին մեղադրում են սեքսուալ թրաֆիքինգի, սեռական ոտնձգությունների և մարդկային չարաշահումների մեջ, հայտնել է Variety-ն: Նախագիծը ներկայումս մշակվում է Netflix-ում:

«Սա պատմություն է, որը զգալի ազդեցություն է ունեցել մարդկանց վրա: Դա բարդ պատմություն է, որն ընդգրկում է տասնամյակներ, ոչ միայն մարդկանց տեսած վերնագրերը կամ հոլովակները», – ասել է 50 Cent-ը:

Ռեփերը նաև կարծում է, որ ինքը և Netflix-ը պարտավոր են «ձայն տալ նրանց, ովքեր չունեն և ներկայացնել իրական փաստերը»: Նրանք նաև հիշեցնում են, որ Շոն Կոմբսի պատմությունը ոչ մի կապ չունի հիփ-հոփի պատմության հետ։