Լանա Դել Ռեյը գաղտնի ամուսնացել է ալիգատորների որսորդի հետ

39-ամյա ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը (իսկական անունը Էլիզաբեթ Վուլրիջ Գրանտ) գաղտնի ամուսնացել է 56-ամյա ալիգատորների որսորդ Ջերեմի Դյուֆրեսնի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Տոնակատարությունը տեղի է ունեցել զույգի սիրավեպի մասին տեղեկություն հայտնելուց մեկ ամիս անց։ Հարսանիքը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգի դես Ալեմանդ քաղաքում գտնվող ծովածոցի մոտ, որտեղ աստղի փեսացուն կազմակերպում է հայտնի նավով շրջագայություններ ճահիճներով:

Սա արտիստի առաջին ամուսնությունն է, իսկ ալիգատորների որսորդի երկրորդը՝ տղամարդը մեծացնում է երեք երեխա:

Դյուֆրսն ու Լանա Դել Ռեյը հանդիպել են հինգ տարի առաջ՝ 2019 թվականի մարտին, երբ երգչուհին համերգից առաջ մեկնել էր Լուիզիանա։ Նա պատվիրել էր նավով շրջագայություն Arthur’s Air Boat Tours-ի հետ, որտեղ Դյուֆրենը մինչ օրս աշխատում է որպես էքսկուրսավար: Նրանց հարաբերությունները անմիջապես չեն սկսվել։

Երգչուհին և Դյուֆրենը վերսկսել են շփումը 2024 թվականի մայիսին այն բանից հետո, երբ Լանա Դել Ռեյը կրկին էքսկուրսիա է պատվիրել ծանոթ տուրիստական ​​գործակալությունից: Զույգը պաշտոնապես չի հաստատել իրենց սիրավեպի մասին լուրերը: