Հանրահայտ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է

«Յուվենտուսի» և «Պարմայի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է իտալացի հեռուստահաղորդավար Իլարիա Դ’Ամիկոյի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Տոսկանայի հյուսիսում գտնվող Վերսիլիայում։

Բուֆոնն ու Դ’Ամիկոն միասին են գրեթե 10 տարի։ Զույգը մեկ երեխա ունի և նշանադրվել է 2017 թվականի ամռանը։

Տոնակատարությանը ներկա են եղել Անդրեա Բարցալին, Լեոնարդո Բոնուչին, Ջորջիո Կյելինին, Լուչիանո Սպալետին, Թիմ Բերթոնը, Մոնիկա Բելուչին և այլ աստղեր։

Աղբյուր՝ ArmSport.am