Երկու ալբոմ թողարկելուց հետո Քանյե Ուեսթը Չինաստանում իր ելույթի ժամանակ հայտարարել է նոր ալբոմի մասին, որը կոչվում է Bully, հայտնում է Variety-ն։
Հայկոու քաղաքի Wuyuan River մարզադաշտում կայացած համերգի ավարտին ռեփերը երկրպագուների հետ կիսվել է լավ լուրով՝ «Շուտով կթողարկվի իմ նոր ալբոմը»։
Շատ երկրպագուներ զարմացել են, որ իշխանությունները նրան թույլ են տվել ելույթ ունենալ։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, «արտիստի վերջին այցից հետո Չինաստանի իշխանությունների հանդուրժողականությունը արևմտյան երաժիշտների նկատմամբ նվազել է, իսկ Ուեսթի սկանդալային հեղինակությունը միայն աճել է»։
Հիշեցնենք, որ Ye-ի վերջին՝ Vultures 2 ալբոմը թողարկվել է օգոստոսին և ներառում է համագործակցություններ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Playboi Carti-ն, Future-ը, Lil Durk-ը և այլք: Առաջին մասը՝ Vultures 1-ը, թողարկվել է փետրվարին։