Էմմա Ուոթսոնը հուզիչ խոսքեր է գրել Մեգի Սմիթի մահվան կապակցությամբ

Էմմա Ուոթսոնը հարգանքի տուրք է մատուցել «Հարի Փոթերի» իր գործընկեր Մեգի Սմիթին, ով մահացել է օրեր առաջ՝ 89 տարեկանում։ Ինստագրամ սոցցանցում դերասանուհին հուզիչ խոսքեր է գրել Stories-ում։

Հերմայոնիի դերասանուհին հրապարակել է կուլիսային լուսանկար, որում նա Մեգիի հետ է՝ ըստ երևույթին նկարահանելով տեսարան «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 2» ֆիլմից:

«Երբ ես փոքր էի, ես գաղափար չունեի լեգենդ Մեգիի մասին, այն կնոջ մասին, ում հետ բախտ է վիճակվել կիսել տարածությունը: Միայն մեծանալով՝ հասկացա, որ կիսում եմ էկրանը մեծության իրական մարմնավորման հետ: Նա իսկական էր, ազնիվ, զվարճալի և իրեն հարգող: Մեգգի, ուսուցիչների մեջ շատ տղամարդիկ կային, և ես երդվում եմ, որ դու հիանալի էիր քեզ դրսևորում։ Շնորհակալ եմ քեզ քո բարության համար: Ես կկարոտեմ քեզ»,- գրել է Ուոթսոնը։

Հիշեցնենք, որ Մեգի Սմիթը արժանացել է երկու «Օսկար», յոթ BAFTA, երեք «Ոսկե գլոբուս», երեք «Էմմի», մեկ Թոնի մրցանակ և «Էկրանային դերասանների գիլդիայի» մրցանակ: