Քայլի Ջենները սեփական դեմքով զգեստ է կրել

Քարդաշյանների ընտանիքը շարունակում է զարմացնել հանրությանը և շոու ստեղծել իրենց շուրջ։ Այս անգամ աչքի է ընկել Քայլի Ջենները։

2011 թվականից ֆրանսիացի մոդելավորող և Balmain նորաձևության տան գեղարվեստական ​​ղեկավար Օլիվյե Ռուստինգը 27-ամյա մոդելի համար հատուկ նվեր է պատրաստել՝ նրա դեմքով զգեստ՝ զարդարված հարյուր հազարավոր մարգարտյա ուլունքներով։ Ինստագրամ սոցիալական ցանցում բրիտանական Vogue-ի պաշտոնական էջն ասում է. «Ջեններն ապացույցն է այն բանի, որ դու պետք է լինես քո ամենամեծ երկրպագուն»:

Մեկնաբանությունները հակասական արձագանքների մասին են փաստում՝ «Ձոն ինքդ քեզ», «Շատ համեստ և ուշադիր»։ Այնուամենայնիվ, եղել են նաև այնպիսիք, ում դուր է եկել հայտնիի կերպարը՝ «Օ՜, նա հիանալի տեսք ունի», «Վաու՜»։