Բրեդ Փիթի և Ինես Դե Ռամոնի հարաբերությունները հասել են այն մակարդակի, որ երկրպագուները սկսել են հարց տալ սպասվող հարսանիքի մասին։ Բայց քիչ հավանական է, որ հայտնիները շուտով մատանիներով կփոխանակվեն: Զույգն այլ առաջնահերթություններ ունի:
Բրեդ Փիթն ու իր սիրելին ավելի քան լուրջ տրամադրված են ամուսնանալ։ Բայց հիմա նրանք շատ ավելի մտահոգված են համատեղ երեխայի ծնունդով, In Touch Weekly-ին պատմել է ինսայդերներից մեկը: «Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ: Նրանք վերջերս շատ ժամանակ են անցկացրել համատեղ ճամփորդության վրա և այժմ անհամբեր սպասում են լավ նորությունների», – ասել է աղբյուրը:
Խոսակցություններն այն մասին, որ Բրեդ Փիթն ու Ինես Դե Ռամոնը ցանկանում են ծնող դառնալ, վաղուց են պտտվում։ Աստղերի մտերիմները հայտնել են, որ զույգը պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոց, այդ թվում՝ օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Սա Ինեսի առաջին երեխան կլինի, իսկ Բրեդ Փիթն արդեն վեց երեխա ունի Անջելինա Ջոլիի հետ ամուսնությունից։ Նրանցից երեքը (Մեդդոքսը, Պաքսը և Զահարան) որդեգրվել են, իսկ դերասանուհին ծննդաբերել է ևս երեքին (Շայլոն, Նոքսը և Վիվիենը)։