Վիկտորյա Բեքհեմը որդու ընկերուհուն ջնջել է համատեղ լուսանկարից

Վիկտորյա Բեքհեմի երկրպագուները աստղին մեղադրել են Քրուզի ընկերուհուն՝ Ջեքի Ապոստելին, համատեղ լուսանկարից կտրելու մեջ։ Դիզայները լուսանկարը հրապարակել է սոցցանցի իր էջում։

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Նորաձևության շաբաթում։ Նրա ողջ ընտանիքը եկել էր աջակցելու Վիկտորյային, իսկ նրա 19-ամյա որդին՝ Քրուզը, հայտնվել է բրազիլացի երգչուհու շրջապատում։ Հայտնի ընտանիքին ֆիքսել են բազմաթիվ տեսախցիկներ։ Քրուզը չի բաժանվել սիրելիից. սակայն ընդհանուր լուսանկարում նա չէր երևում։ Վիկտորյան կադրը կտրել է հենց Քրուզից հետո, ով ակնհայտորեն գրկել է իր կողքին կանգնած աղջկան։ Երկրպագուներն անմիջապես որոշել են, որ ընտանիքի մայրը «ազատվել է» Ջեքիից։

Անհասկանալի է, թե ինչը կարող էր առաջացնել Վիկորյայի բարկությունը։ Սակայն համացանցի օգտատերերից շատերը ենթադրում են, որ Բեքհեմը դժգոհ է սիրահարների տարիքային տարբերությունից։ Քրուզն ընդամենը 19 տարեկան է, մինչդեռ նրա ընկերուհին, ենթադրաբար, 28 տարեկան է։