Metaverse-ի գործարկումից հետո Մարկ Ցուկերբերգի կարողությունը վեց անգամ աճել է

Metaverse-ի թողարկումից հետո Մարկ Ցուկերբերգի կարողությունն աճել է վեց անգամ և հասել 201 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Այսպիսով, Ցուկերբերգը հարստությամբ աշխարհում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Այժմ նա միացել է էլիտար ակումբին, որը ներառում է ընդամենը երեք մարդ՝ 200 միլիարդ դոլար կարողությամբ:

«Bloomberg Billionaires Index-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ցուկերբերգը 2024 թվականին մեծացրել է իր անձնական կարողությունը 73,4 միլիարդ դոլարով՝ հասնելով 201 միլիարդ դոլարի»,- ասվում է հրատարակության մեջ:

Նրանից առաջ են միայն Tesla-ն և X-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ $272 մլրդ կարողությամբ, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ $211 մլրդ և Բեռնար Առնոն՝ Moët Hennessy (Louis Vuitton) շքեղ ապրանքանիշի ղեկավարը, որի կարողությունը $207 մլրդ է։