Քարդի Բին լացելով պատմել է հղիության ընթացքում կատարած վիրահատության մասին

Քարդի Բին իր անձնական բլոգում կիսվել է, որ հղիության ընթացքում լուրջ վիրահատություն է տարել, սակայն այն ժամանակ տեղյակ չի եղել իր իրավիճակից: Ռեփերի խոսքով՝ ինքը շատ է զարմացել, երբ իրեն հայտնել են ժամկետները։

Թեստի արդյունքները ցույց են տվել, որ արտիստը 17-18 շաբաթական է։ Կատարողի խոսքով, լուրը նրան հարվածել է կայծակի պես։ Ինչպես նշել է Քարդին, նա անհանգստանում էր, որ վիրահատությունից հետո իր երեխայի մոտ բարդություններ կառաջանան, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ հաջաղ է անցել։

«Հունվարին գնացի և վիրահատվեցի։ Սիլիկոնից մի մասը հանվեց հետույքիցս։ Պահանջվում էր ևս մի քանի այց: Ինպես նաև գնացել էի ֆիբրոզիս հետ կապված որոշ հարցեր լուծելու»,- արցունքները չզսպելով պատմել է ռեփերը։