Հրապարակվել է «Հարի Փոթերի» աստղ Մեգի Սմիթի վերջին լուսանկարը՝ արված նրա մահից մեկ շաբաթ առաջ

Համացանցում է հայտնվել «Հարի Փոթերի» աստղ Մեգի Սմիթի վերջին լուսանկարը, որն արվել է նրա սիրելի ռեստորաններից մեկում նրա մահից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Դերասանուհու մահից մեկ շաբաթ առաջ նա իրեն լավ էր զգում և նույնիսկ այցելում էր իր սիրելի հաստատությունները։ Մեգին այցելել է Primrose Hill-ում գտնվող Lemonia ռեստորանը, որտեղ ներկայացել է կապույտ վերնաշապիկի, ջինսի և բոթասների համադրությամբ: Հրապարակման անանուն աղբյուրը պնդում է, որ այդ օրը դերասանուհին իր սովորական ձևով դիտողություն է արել այցելուներին անհանգստացնող երիտասարդներին։ Ինսայդերը դա համեմատել է այն տեսարանի հետ, որտեղ պրոֆեսոր ՄաքԳոնագալը նախատում է Հերմայոնիին, Հարրիին և Ռոնին:

Հիշեցնենք, որ Մեգի Սմիթը մահացել է օգոստոսի 27-ին 89 տարեկան հասակում։