Հրապարակվել է Time 100 Next ցուցակը, որտեղ ներկայացված են ազդեցիկ երիտասարդ առաջնորդներ, ովքեր վերջերս իրենց հետքն են թողել համաշխարհային ասպարեզում: Այս տարի ցուցակի անունների կեսից ավելին կանայք են։
Ցուցակում ընդգրկված են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Սաբրինա Քարփենթերը, ով դարձել է Time100’s Next-ի շապիկի դեմքը, հնդիկ ռեժիսոր Փայալ Կապադիան, որը հայտնի է «All That Sems Light» ֆիլմով, բրիտանացի գրող Էլիս Օսմանը, «Էմիլին Փարիզում» սերիալի աստղը։ Էշլի Պարկը, ճապոնացի դերասանուհի Աննա Սավայը, մոդել Կայա Գերբերը, ինչպես նաև Ամբիկա Մոդը, որը հայտնի է «Սա կվնասի» և նոր «Մի օր» նախագծերով, Նիկոլա Կոգլանը «Բրիջերթոնից» և «Բարբիից», օլիմպիական մարզուհի Իլոնա Մայերը և ուրիշներ։