Ռոբերտ Դաունի կրտսերն այցելել է Ջոնի Դեփի ցուցահանդես և հիացած մնացել

HOLLYWOOD, CA - JUNE 28: Robert Downey Jr. attends the premiere of Columbia Pictures' "Spider-Man: Homecoming" at TCL Chinese Theatre on June 28, 2017 in Hollywood, California. (Photo by Alberto E. Rodriguez/Getty Images)

Ռոբերտ Դաունի կրտսերը աջակցել է իր ընկերոջ՝ Ջոնի Դեփի դեբյուտին «Pile of Stuff» արվեստի ցուցահանդեսում։ Դերասանին ցուցահանդեսում նկատել են բացման հաջորդ առավոտյան։

Դաունի կրտսերը չի կարողացել մասնակցել արարողությանը։ Նույն օրը երեկոյան Բրոդվեյում նա խաղացել է «ՄակՆիլ» ներկայացման մեջ։ Բայց, հանգիստ մթնոլորտում այցելելով ցուցահանդես, նա ուսումնասիրել է Դեփի աշխատանքները և սենտիմենտալ տողեր թողել հուշամատյանում։ «Երկնային պարգև է», – մեջբերում է Page Six Ռոբերտի խոսքերը:

Դեփի նկարները գրավել են ոչ միայն ընկերների, այլև ազդեցիկ նկարիչների ուշադրությունը։ Ցուցահանդեսին մասնակցել են նկարիչ Փոլ Գերբենը, նորաձևության ոճաբան Ֆիլիս Լեյբովիցը և պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը։

Ցուցահանդեսը Ջոնի Դեփի արվեստի առաջին խորապես անհատական ​​հետազոտությունն էր: Այցելուները տեսել են ոչ միայն նկարները, այլև դերասանի ռեկվիզիտները տարբեր ֆիլմերից, որոնց նա մասնակցում էր, ինչպես նաև մի քանի զվարճալի իրեր նրա արվեստանոցից: Ի թիվս այլ բաների, հանրությանը ներկայացվել է Դեփի ինքնաքննադատական ​​«Ամենահարմար բանը չէ» վերնագրով ինքնադիմանկարը։