Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)

Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը Temporary երգի տեսահոլովակի միջոցով բացահայտել է, որ պատրաստվում է պապիկ դառնալ: Դրանում երաժշտի դուստրը՝ 28-ամյա Հեյլի Ջեյդը, անակնկալի է բերում հորը` նվիրելով նրան «Պապիկ» գրվածքով շապիկ, ինչպես նաև իր ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը:

Ռեփերի դուստրը հղիության մասին ավելի ուշ հայտնել է Instagram-ում՝ ամուսնու հետ լուսանկարներ հրապարակելով և դրանք մակագրելով. «Մայրիկ և հայրիկ 2025 թ.»:

Զույգը ծանոթացել է 2016 թվականին Միչիգանի պետական համալսարանում և ամուսնացել այս տարվա մայիսին: