ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Առավոտը հատկապես հարմար է շրջապատի հետ կապեր հաստատելու համար։ Կհաջողվի շահել նույնիսկ նրանց, ում հետ անընդհատ տարաձայնություններ եք ունեցել։ Որոշ Խոյեր ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ, որոնց աջակցությունը շուտով օգտակար կլինի։ Կարող եք ապագայի պլաններ կազմել, կկարողանաք իրադարձությունները հեռանկարում տեսնել և մտածել լավագույն ռազմավարության մասին: Ձեր ջանքերը արագ արդյունք կտան։
Օրվա երկրորդ կեսին հոգնածություն կկուտակվի։ Հավանական են դյուրագրգռություն և իմպուլսիվություն, ինչը կարող է հանգեցնել մտերիմների հետ վեճերի: Փորձեք ձեզ զսպել, որպեսզի չփչացնեք հարաբերությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Առողջ դատողությունը և հավասարակշռված մոտեցումը կօգնեն ձեզ լուծել բազմաթիվ խնդիրներ: Հնարավոր կլինի ապագա հաջողությունների ամուր հիմք ստեղծել։ Կարգապահությունն ու դիմացկունությունը կամրապնդեն ձեր բիզնեսի հեղինակությունը և թույլ կտան հասկանալ այն խնդիրները, որոնք երկար ժամանակ ոչ ոքի չեն տրվել: Հավանական են աշխատանքի հետ կապված հեռանկարային առաջարկներ։ Որոշ Ցուլեր օգտակար կապեր կհաստատեն գործընկերների և ղեկավարության հետ։
Անձնական հարաբերություններում կարելի է տհաճ անակնկալներ չսպասել։ Ամեն ինչ կստացվի հարթ և հանգիստ: Չի բացառվում հին կապերի վերականգնումը, որոնք ընդհատվել են հանգամանքների անհաջող զուգադիպության պատճառով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կամքի ուժն ու համառությունը կօգնեն ձեզ հաղթահարել այս օրվա ցանկացած մարտահրավեր: Ձեր կազմակերպչական ունակությունները կլինեն վերևում և թույլ կտան ձեզ հեղինակություն ձեռք բերել գործընկերների շրջանում: Ձեր ջանքերի արդյունքները որոշ ժամանակ անց նկատելի կդառնան, դուք ապագա հաջողությունների հուսալի հիմք կստեղծեք: Մի հապաղեք օգնության համար դիմել ղեկավարությանը: Երկվորյակ գործարարները կկարողանան կարևոր համաձայնագրեր կնքել։
Ավելի լավ է զերծ մնալ աշխարհիկ կյանքին մասնակցելուց, դժվար թե հաճույք ստանաք: Երեկոն արժե անցկացնել ընտանիքի հետ, հանգիստ միջավայրում և հաճելի գործերի համար։
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ձեզ մոտ ամեն ինչ չէ, որ կհաջողվի առաջին փորձից, ուստի պատասխանատու գործերը ավելի լավ է հետաձգել ավելի ուշ։ Բայց հաղորդակցությունը հատկապես արդյունավետ կլինի։ Կարող եք հեշտությամբ շրջապատին ձեր կողմը գրավել, նրանց հետ ընդհանուր լեզու գտնել և հուսալի կապեր հաստատել: Հավանական է, որ գործնական հարաբերությունները վերածվեն ռոմանտիկ հարաբերությունների: Որոշ Խեցգետիններ օգտակար ծանոթություններ կհաստատեն։
Ուշադիր եղեք ծախսերին, վտանգ կա չափազանց շատ ծախսել զվարճանքի և այսրոպեական ազդակների վրա։ Չարժե երկար ուղևորությունների մեկնել, ճանապարհին հնարավոր են չնախատեսված ուշացումներ։
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ամեն ինչ չէ, որ բարեհաջող կդասավորվի, բայց և լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել։ Ստիպված կլինեք միաժամանակ զբաղվել ինչպես աշխատանքային, այնպես էլ ընտանեկան հարցերի լուծմամբ: Չեն բացառվում գործընկերների հետ փոքր թյուրիմացությունները , ուստի ավելի լավ է կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք կարող եք ինքնուրույն լուծել: Հավանական են ֆինանսական կորուստներ, ուստի կարևոր է լինել հատկապես շրջահայաց և խուսափել ավելորդ ծախսերից:
Դժվար կլինի մտերիմ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը։ Շատ բան կախված կլինի ձեզանից: Խուսափեք հակասական թեմաների շուրջ խոսակցություններից, այդ ժամանակ երեկոն կանցնի հանգիստ մթնոլորտում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ձեր լավատեսական տրամադրվածությունը թույլ կտա ոգևորել շրջապատին և ստեղծել բարենպաստ աշխատանքային մթնոլորտ: Ձեր առջև կբացվեն հրաշալի հեռանկարներ, որոնք բաց չեք թողնի։ Հաջող պահ է մասնագիտական կատարելագործման համար: Կկարողանաք տիրապետել որոշ հմտությունների, որոնք օգտակար կլինեն աշխատանքի մեջ և թույլ կտան ձեզ ավելի արագ առաջադիմել ձեր կարիերայում: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա։ Որոշ Կույսեր ղեկավարության կողմից խրախուսանք կստանան։
Օրվա երկրորդ կեսն ավելի լավ է անցկացնել հանգիստ ռեժիմով։ Պետք չէ պատասխանատու նախագծեր սկսել և լուրջ խոսակցություններ սկսել մտերիմների հետ։
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Առավոտյան կարևոր գործեր մի սկսեք։ Շտապողականության և իմպուլսիվության պատճառով սխալ որոշումներ կայացնելու միտում կա։ Զբաղվեք սովորական առաջադրանքներով և փորձեք հանգստանալ, այդ դեպքում կստացվի լուրջ վրիպումներ չանել և կարևոր մանրամասներ բաց չթողնել։ Մի ապավինեք ուրիշների օգնությանը, ինքնուրույն գլուխ հանեք ամեն ինչից, դա ավելի հեշտ կլինի, քան բանակցել այլ մարդկանց հետ: Լավագույն օրը չէ կարևոր գործարքներ կնքելու համար, դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ.
Շատ Կշեռքներ լավ կանեն իրենց հուզող հարցերը քննարկեն մտերիմ ընկերների հետ։ Կարող եք հրավիրել նրանց այցելելու և զրուցելու, դա կլինի և՛ հաճելի, և՛ օգտակար։
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ձեր ընկերասիրությունն ու հմայքը զգալիորեն կավելանան։ Շրջապատողները ցանկացած իրավիճակում պատրաստակամորեն կընդառաջեն ձեզ։ Մարդկան ձեզր կողմը տրամադրելու ունակության շնորհիվ կկարողանաք լուծել մի շարք կարևոր խնդիրներ։ Հնարավոր է, որ հայտնվեն ազդեցիկ դաշնակիցներ, և վաղեմի որոշ թշնամիներ անցնեն ձեր կողմը։ Կնքված գործարքները կլինեն շահավետ, իսկ համագործակցությունը՝ երկարատև ու բեղմնավոր։
Շատ Կարիճներ հետաքրքիր ծանոթություններ կունենան անսովոր մարդկանց հետ։ Ծառայողական սիրավեպի հավանականությունը շատ մեծ է։ Հաջող պահ է նախաձեռնություն ցուցաբերելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դուք վճռական և կառուցողական կլինեք։ Ձեր էներգիային մնում է միայն նախանձել։ Ոչ ստանդարտ մոտեցում գտնելու ձեր ունակության շնորհիվ կկարողանաք բարդ խնդիրները հաղթահարել: Կդառնաք բաց և շիտակ: Սա ոչ բոլորին դուր կգա, բայց թույլ կտա ավելի արագ պայմանավորվել նրանց հետ, ովքեր կարող են ազդել հետագա համագործակցության վրա: Հաջող օր է անշարժ գույքի կամ շինարարության հետ կապված հարցերը լուծելու համար:
Աղեղնավորների մեծ մասը երեկոյան մի փոքր դյուրագրգիռ ու անհանգիստ կդառնան։ Պետք չէ մասնակցել մարդաշատ միջոցառումներին, ավելի լավ է լինել սիրելիի ընկերակցությամբ և ինչպես հարկն է հանգստանալ։
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ձեզ մոտ լավ կստացվի պայմանավորվել նույնիսկ վաղեմի հակառակորդների հետ։ Դուք կկարողանաք ճիշտ մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց նկատմամբ, ընտրել ճիշտ բառեր և առաջարկել տարբերակներ, որոնք փոխշահավետ կլինեն։ Ձեր նախաձեռնողականությունը կարող է շատ դուր չգալ որոշ նախանձ մարդկանց, բայց ղեկավարությունը ձեր բոլոր նախաձեռնություններն ըստ արժանվույն կգնահատի:
Զգուշացեք չպլանավորված ծախսերից. Միշտ չէ, որ կկարողանաք խելամտորեն տնօրինել անձնական ֆինանսները՝ ենթարկվելով հույզերի ազդեցությանը։ Որոշ Այծեղջյուրներ օրվա երկրորդ կեսին պետք է նվազեցնեն գործնական ակտիվությունը և ժամանակ հատկացնեն հանգստին։
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հանգստությունն ու ինքնավստահությունը կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած անակնկալ: Ամեն ինչ չի դասավորվի այնպես, ինչպես պլանավորել եք, բայց ոչ մի պատահականություն չի կարողանա ձեզ հունից հանել: Ջրհոսների մեծ մասին չի խանգարի գործընկերների կամ փորձառու դաշնակիցների օգնությունը։ Այդ դեպքում հնարավոր կլինի շատ ավելի արագ և արդյունավետ իրականացնել նախատեսված բոլոր գործերը։ Հաջող օր է առկա կապերն ամրապնդելու և նոր կապեր հաստատելու համար:
Երեկոյան չի բացառվում գրգռվածության բարձրացումն առանց ակնհայտ պատճառների։ Զգույշ եղեք գործիքների և մեխանիզմների հետ աշխատելիս, որպեսզի չվնասվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Առավոտյան կոնֆլիկտներից դժվար կլինի խուսափել։ Հավանական են տարաձայնություններ նույնիսկ այն մարդկանց հետ, ում հետ միշտ լավ եք եղել։ Մի փորձեք անպայման պնդել ձեր սեփական տեսակետը և հաղթել ցանկացած վեճում, երբեմն ավելի լավ է զիջել ինչ-որ ոչ ամենասկզբունքային հարցում: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կգերակշռի, և ավելի հեշտ կլինի հաղթահարել ցանկացած խնդիր։
Շատ Ձկներ օրվա երկրորդ կեսին կանցնեն արդյունավետ աշխատանքի, կկարողանան զսպել իրենց էմոցիաները և կսկսեն մտածել արդյունքի, այլ ոչ թե ինքնահաստատման մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: