Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ պատմել է, թե ինչպես են ծնվում իր սիրային երգերը: Այս մասին գրում է Tert.am-ը:
«Միշտ չէ, որ բոլոր այն երգերը, որ ստեղծում եմ իմ մասին են: Ոգեշնչվում եմ ընկերներիս պատմություններով: Եթե իմ մասին լինեին երգերս, ուրեմն ես ամիսը մեկ պետք է կամ բաժանվեի կամ էդպիսի ինչ-որ բան լիներ:
Մի շրջան սիրային երգերը շատ էին, բայց դրանք սիրային տարբեր իրավիճակներ էին, ոգեշնչված էի ընկերներիս պատմություններից: Մենք էլ այն տարիքում էինք, որ ամեն մեկն ինչ-որ ճանապարհով էր անցնում: Լսում, լսում էի իրենց պատմությունները, հետո այդ տպավորություններով նստում, գրում էի: Այնպես որ, եթե ունեք հետաքրքիր պատմություն, որ կուզեք կիսվել ինձ հետ, ես ձեզ որպես հոգեբան կարող եմ լսել և հետո երգի վերածել: Վերջին համերգին ընկերուհիս ասում էր, բոլոր գաղտնիքներս բացեցիր բեմից»,- ասել է երգչուհին: