Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառով

Mash Telegram ալիքը հայտնում է, որ Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ  թաղամասում գտնող Ալլա Պուգաչովայի ամառանոցի պոտենցիալ գնորդը հրաժարվել է գործարքից «անճաշակ վերանորոգումների» և տանիքի արտահոսքի պատճառով։ Ըստ հեռուստաալիքի, չնայած դրան, արտիստի անշարժ գույքի համար երեք նոր պոտենցիալ գնորդներ են հայտնաբերվել, նրանց առաջարկվում է 152 միլիոն ռուբլու գործարք։

Ըստ Mash-ի տեղեկությունների, հաճախորդն արդեն նախատեսել էր ներդրում անել, սակայն անշարժ գույքի մասնագետների հետ ամառանոցը դիտելուց հետո հրաժարվել է այդ մտքից։ Նշվում է, որ բացի տանիքը վնասված է եղել, նաև գնորդներին դուր չի եկել հնացած վերանորոգումը։

Ինչպես գրում է Mash-ը, երեք պոտենցիալ գնորդներ կան, նրանց առաջարկվել է152 միլիոն ռուբլու։ news.ru-ի հաղորդմամբ, նշվում է, որ սեփականատերերը պատրաստ են իջեցնել գինը վերանորոգման և տանիքի արտահոսքի պատճառով։

Աղբյուր` Panorama.am