«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի նա հնարավորինս երկար ապրի». կյանքից հեռացել է Մադոննայի եղբայրը

Մահացել է երգչուհի Մադոննայի եղբայրը, այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից: Երգչուհին եղբոր հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել:

«Իմ եղբայր Քրիստոֆերը չկա։ Նա այսքան ժամանակ ինձ համար ամենամոտ մարդն էր: Դժվար է բացատրել մեր կապը:  Բայց դա առաջացավ այն գիտակցումից, որ մենք տարբեր էինք, և հասարակությունը մեզ դժվար էր ընկալելու, քանի որ մենք չէինք հետևում ստատուս քվոյին:  

Վերջին մի քանի տարիները հեշտ չեն եղել: Մի որոշ ժամանակ չխոսեցինք, բայց, երբ եղբայրս հիվանդացավ, գտանք միմյանց մոտ վերադառնալու ճանապարհը։ Ես ամեն ինչ արեցի, որպեսզի նա հնարավորինս երկար ապրի: Նա այնքան չարչարվեց վերջին շրջանում։ Մենք նորից ձեռք ձեռքի  բռնեցինք։ Մենք փակեցինք մեր աչքերը և պարեցինք միասին»,- գրել է Մադոննան:

Նշենք նաև, որ Քրիստոֆերը մահացել է քաղցկեղից: Հայտնում է Tert.am-ը: