Ռեփեր A.V.G-ն վթարի է ենթարկվել Մոսկվայում, հայտնում է Life-ը։
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ կեսգիշերին մոտ, Շելիխովի պասաժի և Սենկևիչի բուլվարի խաչմերուկում, որտեղ բախվել են քրոսովերը և Mercedes AMG GT-ն։ Վերջինիս ղեկին էր 24-ամյա երաժիշտ Վալիկո Ալեքսանյանը (ռեփերի իսկական անունը)։ Հարվածի հետևանքով գործարկվել են Mercedes-ի անվտանգության բարձիկները։ Բախումից հետո A.V.G ավտոմեքենայի համարանիշները հանվել են:
Պետավտոտեսչության աշխատակիցներն այժմ պարզում են դեպքի պատճառներն ու հանգամանքները։ 2015 թվականի արտադրության Mercedes AMG GT-ը պատկանում է Վալիկոյի ավագ եղբորը՝ Դավիթին։ Մինչ այժմ ռեփերը չի մեկնաբանել տեղի ունեցածը։