Ջեսիկա Սիմփսոնը զարմացրել է երկրպագուներին իր վերջին հանրային ելքով։ Աստղի մատնեմատին ամուսնական մատանի չի եղել։
Ընդամենը երեք ամիս առաջ է աստղը նշել ամուսնության տասնամյակը Էրիկ Ջոնսոնի հետ։ Նրանք միասին երեք երեխա են մեծացնում։ Շահարկումների պատճառ դարձած լուսանկարը հրապարակվել է Daily Mail կայքում։
Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ վերջին շրջանում նրանց ամուսնության մեջ լարվածություն է նկատվել։ Աստղին վերջին անգամ տեսել են ամուսնու հետ հունիսին, երբ նրանք ներկա էին իրենց հինգ տարեկան դստեր՝ Բիրդիի մանկապարտեզի ավարտական արարողությանը։ Իսկ սեպտեմբերին Ջեսիկան հրապարակավ չշնորհավորեց ամուսնուն 45-ամյակի կապակցությամբ։
Ջեսիկայի հարաբերությունների հետ կապված խնդիրները կարող են ծագել նրա կախվածությունից: Երկրպագուները մեկնաբանություններում նրան անընդհատ խնդրում են հրաժարվել ալկոհոլից։ Ինքը՝ աստղը, պնդում է, որ յոթ տարի ալկոհոլ չի օգտագործել։