91 տարեկանում մահացել է Ուիթնի Հյուսթոնի մայրը

91 տարեկան հասակում մահացել է Սիսի Հյուսթոնը՝ հայտնի սոուլ և գոսպել երգչուհի և Ուիթնի Հյուսթոնի մայրը։ Վոկալիստը կրկնակի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր էր։

Սիսսին, ով բեք վոկալ էր երգում Արետա Ֆրանկլինի և Էլվիս Փրեսլիի մոտ, մահացել է երեկ առավոտյան Նյու Ջերսիի իր տանը, հայտնել են նրա հարազատները: Հյուսթոնը, ով շրջապատված էր իր ընտանիքով, Ալցհայմերի հիվանդության պատճառով գտնվում էր հոսպիսի հսկողության տակ:

«Մեր սրտերը լցված են ցավով և տխրությամբ։ Մենք կորցրել ենք մեր ընտանիքի գլուխը»,- ասվում է Փեթ Հյուսթոնի հայտարարության մեջ: «Սիսի մայրիկը մեր կյանքում ուժեղ և ականավոր կերպար էր: Խորը հավատքի և համոզմունքի տեր կին, ով խորապես հոգ էր տանում ընտանիքի, ծառայության և համայնքի մասին»:

Հիշեցնենք, որ նրա դուստրը՝ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին։ Երգչուհու մահվան պատճառներն են եղել ջրահեղձ լինելը, սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունը և թմրանյութերի օգտագործումը։