84-ամյա Ալ Պաչինոն հայտարարել է 30-ամյա Նուր Ալֆալայից բաժանվելու մասին, երբ վերջինիս նկատել են մեկ այլ տղամարդու հետ

84-ամյա Ալ Պաչինոն մեկնաբանել է իր հարաբերությունները 30-ամյա Նուր Ալֆալլայի հետ։ Նախօրեին աղջկան, ով անցյալ տարի որդի էր լույս աշխարհ բերել «Կնքահայրը» ֆիլմի աստղից, նկատել էին մեկ այլ տղամարդու՝ 68-ամյա կատակերգու և հաղորդավար Բիլ Մահերի ընկերակցությամբ, ինչը լուրեր էր տարածել Ալ Պաչինոյից նրա բաժանման մասին։ Դերասանի ներկայացուցիչները People-ին հաստատել են, որ զույգն իրոք այլևս միասին չէ։

«Ալն ու Նուրը շատ լավ ընկերներ են, նրանք երկար տարիներ ընկերներ են եղել, ունեն ընդհանուր երեխա՝ որդի Ռոմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ալ Պաչինոն և Նուր Ալֆալլան սկսել են հանդիպել համաճարակի ժամանակ 2022 թվականին: Մեկ տարի անց Ալֆալլան երեխա է լույս աշխարհ բերել, սակայն նույնիսկ հղիության ժամանակ դերասանը խնդրել է նրան ԴՆԹ թեստ անել, քանի որ չէր հավատում երեխաներ ունենալու իր կարողությանը: