Համացանցում տեսություն է հայտնվել այն մասին, որ Փի Դիդին, ով ներկայումս ձերբակալված է մարդկանց թրաֆիքինգի և սեռական ոտնձգությունների մեղադրանքով, իրականում խուսափել է բանտից իր կապերի շնորհիվ: Բանտում գտնվող բանտարկյալն իբր նրա նմանակն է։
Այս խոսակցությունների պատճառ է դարձել Reddit սոցցանցի օգտատերերից մեկի գրառումը, ով ասել է, որ տեսել է Փի Դիդդիի ինքնաթիռը։ «Հետաքրքիր է, թե ով է դրանով թռել»,- գրել է նա։
Ավելին, սա միակ դեպքը չէ. անցած ուրբաթ ռեփերի անձնական ինքնաթիռը, ըստ Flightradar ծառայության, որը հետևում է ինքնաթիռների շարժերին, Նոր Զելանդիայից դեպի հյուսիս-արևելք՝ դեպի Ֆրանսիական Պոլինեզիա է մեկնել:
Օգտատերերի կարծիքով՝ Փի Դիդին կարող է բավականաչափ գումար և կապեր ունենալ՝ իրեն բանտից պաշտպանելու համար։ Ոմանք նաև նշում են, որ դա կարող է բացատրել, թե ինչու են սկանդալում ներգրավված աստղերից շատերը, ինչպես նաև նրա նախկին սիրեցյալը՝ Կեսսի Վենտուրան, ով մեղադրում էր նրան բռնության մեջ, լռում են իրավիճակի մասին։