Դերասանուհի և գործարար Փերիս Հիլթոնը սոցցանցում կարճ տեսանյութ է հրապարակել նոր ֆոտոշարքից, որը հիացրել է երկրպագուներին։ Աղջիկը հայտնվել է սեքսուալ սև ժանյակավոր ներքնազգեստով։
«Ես հեշտությամբ կարող էի պատկերացնել այս տեսանյութը 2005 թ. Ես ցնցված եմ», «Մեր թագուհին դեռ նույնքան կրքոտ է», «Ահա հիմա հասկանում եմ՝ մամա միա»,- գրել են հետևորդները տեսանյութի մեկնաբանություններում։ Ի դեպ, գործարար կինն այժմ 43 տարեկան է։
Հիշեցնենք, որ Փերիս Հիլթոնը 2021 թվականից ամուսնացած է գործարար Քարթեր Ռեյմի հետ։ 2023 թվականի հունվարին փոխնակ մոր օգնությամբ զույգը ունեցավ իր առաջնեկին՝ Ֆենիքսին, իսկ անցյալ տարվա վերջին ծնվեց դուստրը՝ Լոնդոնը։
Օրերս աստղը Teen Vogue-ի իր սյունակում անկեղծորեն խոսեց այն մասին, թե ինչպես է վարվել ADHD-ի (ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարում) ախտանիշների հետ մանկության տարիներին՝ մինչ իր ախտորոշումը, և ինչպես է սովորել ընդունել այն չափահաս տարիքում: