Հանգուցյալ Լիզա Մարի Փրեսլին իր հետմահու հուշերում բացահայտել է իր ամուսնության մանրամասները Մայքլ Ջեքսոնի հետ։ Պարզվում է, որ Էլվիսի դուստրը նրա առաջին կինն է եղել։
Լիզա Մարին պնդում է, որ երբ նա առաջին անգամ սկսեց հանդիպել փոփ իկոնայի հետ, Մայքլն անմիջապես խոստովանեց, որ կույս է։ Այդ ժամանակ Ջեքսոնը 35 տարեկան էր։
«Կարծում եմ՝ նա համբուրել է Թաթում Օ’Նիլին և Բրուկ Շիլդսին, որոնց հետ նույնպես սիրավեպ է ունեցել: Նա ասել է, որ Մադոննան մի անգամ փորձել է քնել իր հետ, բայց ոչինչ չի ստացվել: Ես սարսափեցի, քանի որ վախենում էի սխալ քայլ անելուց»,- իր հուշերում խոստովանել է Փրեսլին։
Իր գրքում Լիզա Մարին պատմել է, որ Մայքլն իրեն սեր է խոստովանել, երբ դեռ ամուսնացած էր Դենի Կիոյի հետ։ Ջեքսոնն ու Փրեսլին ամուսնացել են 1994 թվականի մայիսին՝ հարաբերությունները սկսելուց ընդամենը մի քանի ամիս անց: Երկու տարի անց Լիզա Մարին ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Պատճառը, ըստ նրա, արտիստի կախվածությունն էր: