Էնն Հեթուեյը ներողություն է խնդրել հարցազրույցի ժամանակ իր պահվածքի համար 12 տարի անց

Էնն Հեթուեյը ներողություն է խնդրել լրագրող Կյերսթի Ֆլաայից հարցազրույցի ժամանակ իր վատ վարքի համար: Դերասանուհու ապաշխարությունը 12 տարի անց է եղել:

Ֆլաան իր էջում կիսվել է 2012 թվականին Devil Wears Prada աստղի հետ զրույցի մի հատվածով: Տեսանյութում Էնն ակնհայտորեն ցրված էր և ամենաանմեղ հարցերին կտրուկ ու անբարյացակամ պատասխաններ էր տալիս։ Հարցազրույցը նվիրված էր «Թշվառները» ֆիլմի առաջխաղացմանը։

Պատկերացրեք լրագրողի զարմանքը, երբ արխիվացված տեսանյութի հրապարակման հաջորդ օրը նա նամակ է ստացել Էննից։ Ֆլաան ցնցված էր իրադարձությունների այս շրջադարձից:

«Ես ընդհանրապես չէի սպասում, որ նա կկապվի ինձ հետ: Կարծում էի, որ նա երբեք նույնիսկ չի տեսնի այս տեսանյութը, բայց տեսավ»,- ասել է Ֆլաան տեսանյութում, որը նա հրապարակել է սոցցանցի իր էջում։

Երկար հաղորդագրության տեքստում Հեթուեյն իր պահվածքը բացատրել է նրանով, որ հարցազրույցի պահին ինքն իր կյանքի ամենահեշտ շրջանում չի եղել։ Լրագրողը հրաժարվել է մեջբերել հաղորդագրությունը, քանի որ, ըստ նրա, այն լի է չափազանց անձնական մանրամասներով։ Միաժամանակ Կյերստի Ֆլաան շնորհակալություն է հայտնել դերասանուհուն ուշադրության համար և ընդգծել, որ խորապես հարգում է այն մարդկանց, ովքեր կարողանում են անկեղծորեն ընդունել իրենց սխալը և ներողություն խնդրել։