Ջասթին Թիմբերլեյքը հանկարծակի չեղարկել է համերգը. «Ես խոստանում եմ մեղքս քավել»

Ջասթին Թիմբերլեյքը նյարդայնացրել է Նյու Ջերսիի երկրպագուներին իր համերգը չեղարկելու լուրով։ Երգիչն ասել է, որ հիմնավոր պատճառ ունի:

Համերգի չեղարկումը բավականին անսպասելի է եղել։ Արտիստի շրջագայությունը լավ է ընթացել, և նա չի չեղարկել իր ելույթները նույնիսկ իր ամուսնության տարեդարձի համար: Թիմբերլեյքը բացատրել է, որ այդ ամենը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով։

«Ես իսկապես ցավում եմ, որ հետաձգում եմ այսօրվա ելույթը: Ես վնասվածք ունեմ, որն ինձ խանգարում է ելույթ ունենալ։ Ես այնքան վրդովված եմ, որ չեմ կարող տեսնել բոլորիդ: Բայց ես փորձում եմ մեր հանդիպումը կազմակերպել որքան հնարավոր է շուտ: Խոստանում եմ մեղքս քավել և տալ ձեզ արժանի շոու»,- գրել է 43-ամյա Թիմբերլեյքը սոցցանցի իր էջում։ Նա հաղորդագրության վերջում ավելացրել է կոտրված սրտի էմոջի։