«Ասում են՝ Գերմանիայից բժիշկներ են հրավիրել». Աշոտ Ղազարյանը՝ ծանր հիվանդ լինելու լուրերի մասին

Արդեն մի քանի օր է՝ համացանցում լուրեր են շրջանառվում դերասան Աշոտ Ղազարյանի առողջական վիճակի մասին: Դերասանն իր հաղորդման տաղավարից անդրադարձել է թեմային:

«Ասում են՝ ֆեյսբուքում լուրեր է տարածվել, որ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է ու հատուկ Գերմանիայից բժիշկներ են հրավիրել: Ասեմ, ժողովուրդ ջան, դեռ լավ եմ, առողջականս լավ է ու աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն եմ ցանկանում: Լավ եղեք»,- ասել է Աշոտ Ղազարյանը: