60-ամյա Մոնիկա Բելուչին՝ Lumière կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)

Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է Lumière Festival կինոփառատոնը. միջոցառմանը մասնակցել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, գրում է Daily Mail-ը:

60-ամյա աստղը բացման արարողությանը ներկայացել է սիրելիի՝ կինոռեժիսոր Թիմ Բերթոնի հետ:
Բելուչին կրել է շագանակագույն կիպ զգեստ և բարձրակրունկներ:

Անցյալ ամիս Բելուչին Բերթոնի հետ Իսպանիայում մասնակցել էր Սան Սեբաստիանի 72-րդ միջազգային կինոփառատոնին: