Հայտնի են դարձել Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի բաժանման նոր մանրամասներ։
Ինչպես նշում է People-ը, թեև Ջենիֆերի համար անցնող տարին դժվար է եղել, նա պատրաստ է առաջ շարժվել որպես անկախ կին և առաջին տեղում է իր կարիերան։ «Նա չէր ցանկանում ամուսնալուծության հայց ներկայացնել, բայց զգում էր, որ այլընտրանք չունի: Բենի հետ ոչինչ չի փոխվի»,- ասել է ինսայդերը:
Դատական փաստաթղթերում նշվում է, որ զույգը բաժանվել է ապրիլի 26-ին, ինչն անակնկալ չի եղել երկրպագուների համար, քանի որ նրանք 2024 թվականի ամառն առանձին են անցկացրել։
Աղբյուրը հավելել է. «Նա շատ վրդովված էր բաժանումից: Սակայն կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք պահպանելով՝ Ջենիֆերը լավատեսությամբ է առաջ շարժվում։ Մոլորված զգալու փոխարեն, նա ընդունում է, որ դա այդպես էր նախատեսված»: Ջենիֆերը բացասական զգացմունքներ չունի Բենի նկատմամբ և նախընտրում է կենտրոնանալ հաճելի հիշողությունների վրա»։