Թիմոթի Շալամեին և Քայլի Ջեներին նկատել են ժամադրության ժամանակ. լուսանկար

Քչերն էին հավատում Թիմոթի Շալամեի և Քայլի Ջեների հարաբերություններին (մենք, ի դեպ, նրանց թվում ենք), բայց զույգը շարունակում է հանդիպել։ Երեկ երեկոյան սիրահարներին լուսանկարել են ժամադրության ժամանակ։

28-ամյա դերասանին և 27-ամյա մոդելին նկատել են Little Charli պիցցերիայում ճաշելիս, լուսանկարը հրապարակվել է Deuxmoi պորտալում։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեների և Թիմոտի Շալամեի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին անցյալ տարվա գարնանը։ Լուսանկարիչները պարբերաբար լուսանկարում էին մոդելի մեքենան դերասանի տան մոտ։ Նրանք դադարեցին թաքցնել իրենց հարաբերությունները այս տարվա հունվարին, երբ միասին հայտնվեցին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։