Ամերիկացի ռեփեր Մելիսա Վիվիան Ջեֆերսոնը, ով ավելի հայտնի է որպես Լիզո, բացահայտել է նիհարելու գաղտնիքը։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում:
Աստղը տեսանյութ է տարածել, որում պատմել է իր սննդակարգի մասին։ Նա խոստովանել է, որ սպիտակուցներով հարուստ մթերքների օգտագործումն օգնել է իրեն կորցնել ավելորդ կիլոգրամները: «Թեստերից և հետազոտություններից հետո ես պարզեցի, որ կենդանական սպիտակուցներն օգնեցին ինձ ավելի շատ էներգիա ձեռք բերել, նիհարել և պայքարել ուղեղի մթագնումների դեմ: Այս դիետան օգնեց ինձ հասնել իմ նպատակներին և լավ զգալ իմ մարմնում»,- ասել է արտիստը։
Այսպիսով, պարզվել է, որ արթնանալուց հետո աստղը խմում է մեկ բաժակ կիտրոնով ջուր։ Դրանից հետո հայտնին նախաճաշին ձու է եփում և ծաղկակաղամբով կարտոֆիլի բլիթներ պատրաստում։
Լիզոն սկսում է իր ճաշը՝ խմելով մի բաժակ բամիայի ջուր, այնուհետև ուտելով հավի և հազարի փաթաթան առատ քանակությամբ մանանեխով: Նա ավարտում է իր երկրորդ ճաշը դեղձի թեյով: Ընթրիքին կատարողն ինքն է պատրաստում գազարով և ծնեբեկով տապակած հավ։