Հաղորդավար, պրոդյուսեր Արամ Մելիքյանն ուրախալի լուր է հայտնել. երեկ լույս աշխարհ է եկել իրենց չորրորդ երեխան, որին Տիգրան են անվանել: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը:
Մելիքյաններն Ինստագրամի ընտանեկան էջում տեսանյութ են հրապարակել և ցույց տվել՝ ինչպես է անցել փոքրիկի ծնունդը. «Պապան անասելի հույզեր է ապրել, այնքան ուրախ ենք, անբացատրելի է: Մեր Տիգրան, մեր ուրախություն»:
Արամ Մելիքյանն էլ իր հերթին նշել է, որ ապրումներն ու զգացածն անբացատրելի են. «Տիրոջ մեծ նվերը մեզ` Տիգրանը»,- գրել է նա: