«Չեք պատկերացնի ինչքան հուզված եմ». Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան

Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին տեղեկանում ենք դերասանուհի, ռեժիսոր Աննա Մաքսիմի ինստագրամյան էջից: Նա սթորի բաժնում ասել է, որ ԱՄՆ-ում րոպեներ անց կլինի ֆիլմի պրեմիերան և շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում խոսել ու կիսվել են ֆիլմի մասին նյութերով: Հայտնում է Tert.am-ը:

«Չեք պատկերացնի՝ ինչքան հուզված եմ: Այս ընթացքում անընդհատ ուզել եմ ասել, թե յուրաքանչյուրիդ նամակներից, խոսքից, ֆիլմի մասին նյութերով կիսվելուց, դրվագներից, որ համացանցում տեղադրում եք, ինչքան հուզիչ է և ուրախալի: Անչափ շնորհակալ եմ ձեզ ու ամբողջ բարդ ճանապարհը, որ ես անցել եմ, համարում եմ, որ իսկապես արժեր»,- ասել է Աննան: