«Ամեն կերպար իր փոքրիկ պատմությունն ունի իմ կյանքում». Ռոմելա Սարգսյանը ոճափոխվել է

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը դիմել է ոճափոխության: Նա Ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է արել. «Սիրում եմ ինձ տեսնել տարբեր կերպարներում, ամեն կերպար իր փոքրիկ պատմությունն ունի իմ կյանքում»:

Հիշեցնենք, որ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը հաստատել են իրենց հարաբերությունները: Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տիկտոկյան թրենդներից մեկին համապատասխան տեսանյութ, որում մի շարք հարցերի պատասխանելու միջոցով բացահայտել են՝ իրենից ով է առաջինը սեր խոստովանել:

«Փաստորեն լավ ենք իրար ճանաչում: Դուք էլ փորձեք նկարել …», – գրված է տեսանյութին կից: Հայտնում է Tert.am-ը: