Անջելինա Ջոլին «Մարիա» ֆիլմի թողարկումից հետո վայելում է սեփական փառքի փայլը։ Այս ֆոնին դերասանուհուն հատկապես գոհացնում են նախկին ամուսնու անհաջողությունները։
Բրեդ Փիթի և Ջորջ Քլունիի «Միայնակ գայլերը» նոր ֆիլմը հանկարծակի դուրս է բերվել կինոթատրոններից և հայտնվել սթրիմինգում: Կինոյի ղեկավարների այս որոշումը փչացրել է Փիթի և Քլունիի համբավը, մինչդեռ Ջոլին բոլոր հնարավորություններն ունի ստանալ ոչ միայն Օսկարի անվանակարգ «Մարիա» ֆիլմի համար, այլև բաղձալի արձանիկը։
Եվ չնայած շատերը պնդում են, որ դերասանուհին ապրում է իր կարիերայով և անցյալում է թողել նախկին ամուսնու հետ կապված իրավիճակը, կան մարդիկ, ովքեր ասում են, որ Ջոլին չի դադարում հրապարակայնորեն առծարծել իր խնդիրը:
«Apple+-ի որոշումը Ջորջին և Բրեդին սարսափելի դրության մեջ դրեց: Անջելինան ակտիվորեն հիշեցնում է մարդկանց Փիթի ու Քլունիի ձախողման մասին, իհարկե, ոչ հրապարակման համար, իր իսկ հաղթական մամուլի շրջագայության ժամանակ»,- եզրափակում է Life&Style-ի աղբյուրը։
Սեպտեմբերի 25-ին Անջելինան՝ «Ջեյն Դո» կեղծանունով, պաշտոնապես հրաժարվեց 2022 թվականին ՀԴԲ-ի և Արդարադատության նախարարության դեմ ներկայացված հայցից՝ կապված տարիներ առաջ մասնավոր ինքնաթիռում Բրեդ Փիթի հետ կռվի հետաքննության հետ: