Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Netflix հոսքային հարթակում հայտնի «Էմիլին Փարիզում» կատակերգական սերիալի նոր եթերաշրջանը նկարահանվի Փարիզում, ոչ թե Հռոմում, նշում է CNN-ը:
«Կարծում եմ՝ «Էմիլին Փարիզում» սերիալը շատ դրական է ազդում Փարիզի հեղինակության վրա և գրավչության տեսանկյունից շատ լավ նախաձեռնություն է: Հռոմի ընտրությունն անհեթեթ է», – հումորով ասել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը նկարահանվել է սերիալի նոր եթերաշրջանում: Նա հանդես է եկել էպիզոդիկ դերում։
Ըստ սյուժեի՝ Չիկագոյի բնակչուհի Էմիլի Կուպերը (մարմնավորում է դերասանուհի Լիլի Քոլինզը) տեղափոխվում է Փարիզ։ Վերը նշված դրվագում նա ռեստորանում հանդիպում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ հետ, որին մարմնավորում է հենց Բրիջիթ Մակրոնը:
71-ամյա առաջին տիկնոջ մասնակցությամբ տեսարանը կարճ է: Դրանում գլխավոր հերոսուհին՝ Էմիլին, նկատելով առաջին տիկնոջը, մոտենում է նրան և խնդրում «սելֆի» անել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: