Ռեժիսոր և սցենարիստ Փոլ Շրեյդերը («Конвейер», «Чуткий сон», «Человек человеку волк») հայտնել է, որ երկրորդ «Ջոկերի» սեանսը լքել է 20 րոպե անց։
«Տասը-տասնհինգ րոպե դիտեցի։ Գնացի, մի բան գնեցի, հետ եկա, մի տասը րոպե էլ նայեցի։ Դա բավական էր»,- ասել է նա Interview Magazine-ին՝ շարունակությունն անվանելով «շատ վատ մյուզիքլ»:
«Ես չեմ սիրում այս մարդկանցից ոչ մեկին», – ավելացրել է Շրեյդերը: «Ինձ դուր չեն գալիս որպես դերասաններ: Ես նրանց չեմ սիրում որպես կերպարներ։ Ինձ այս ամենը դուր չի գալիս: Այսինքն, եթե այս մարդիկ գան քո տուն, դու ետևի դռնից թաքուն դուրս կգայիր»,- հայտարարել է ռեժիսորը:
Շրեյդերն իր կարիերայի ընթացքում սերտորեն համագործակցել է Մարտին Սկորսեզեի հետ՝ սցենարներ գրելով այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Бешеный бык»-ը, «Последнее искушение Христа»-ն, «Воскрешая мертвецов»-ը և «Таксист»-ը: Վերջին ֆիլմը 2019-ին առաջին «Ջոկեր» ֆիլմի գլխավոր ոգեշնչումն էր: