Միխայիլ Եֆրեմովի վիճակը բանտում կտրուկ վատացել է. մանրամասներ

60-ամյա Միխայիլ Եֆրեմովը հազիվ է շնչում և չի կարողանում խոսել։ Թատրոնի և կինոյի աստղի մոտ COPD-ի սրացում է (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն), գրում է Super.ru Telegram ալիքը։

Վիճակը վերահսկելու համար դերասանը պետք է ամեն օր այցելի բժշկի, քանի որ հիվանդությունը կարող է հանգեցնել շնչառական անբավարարության։ Բացի այդ, հիվանդությունը մեծացնում է ուղեկցող հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսիք են թոքերի վարակները, սրտի հետ կապված խնդիրներն ու ոսկորների ախտահարումը:

Ի դեպ, թոքերի հետ կապված խնդիրների պատճառով Միխայիլ Եֆրեմովը հրաժարվեց երկարատև վատ սովորությունից՝ թողեց ծխելը։ Բանտում, որտեղ նա կրում է պատիժը, գործում է բուժկենտրոն՝ 12 աշխատակիցներով։