Հայտնի է դարձել՝ ում պատճառով են վիճել Փի Դիդին և Էշթոն Քաթչերը

Դիդին և Էշթոն Քաթչերը ժամանակին շատ մտերիմ ընկերներ են եղել: Այնուամենայնիվ, կար մի կին, ով կարողացավ խզել նրանց ընկերությունը (Քաթչերը հաստատ նրան պետք է շնորհակալություն հայտնի): Այս մասին գրում է RadarOnline-ը։

Դեմի Մուրը դարձել է «գայթակղություն» նախկին ընկերների համար: Ինչպես պարզվում է, հենց նա է ազդել Քաթչերի վրա 2000-ականներին և դերասանին «դուրս բերել» Փի Դիդդիի հետ անվերջանալի երեկույթների ցիկլից։ Սակայն ինքը՝ Շոն Կոմբսը (ռեփերի իսկական անունը) ծայրաստիճան դժգոհ էր ստեղծված իրավիճակից։ «Հիշում եմ, որ մի գիշեր նա Դեմիի հետ էր, գուցե առաջին անգամ, և մի քանի շաբաթ անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ սիրահարված է: Դրանով ավարտվեցին մեր երեկույթները»,- ավելի ուշ հիշել է ռեփերը։

Հիշեցնենք, որ ռեփեր P. Diddy-ին ձերբակալել էին սեպտեմբերի 16-ին Նյու Յորքի Park Hyatt հյուրանոցում՝ սեռական բռնության, մարդկանց թրաֆիքինգի և ռեկետի մեղադրանքներով: Նման հայտարարություններով ոստիկանություն են դիմել նրա մի քանի նախկին ընկերուհիներ։