Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները միասին են հայտնվել Լոս Անջելեսի Բրենթվուդ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը նկատել են նաև Ջենիֆեր Լոպեսին։ Հաղորդում է Page Six-ը։
Աֆլեքն ու Գարները երեկոյին ժամանել են իրենց 15-ամյա դստեր՝ Սերաֆինայի հետ։ Դերասանը կրել է ջինսե տաբատ, կարմիր պրինտով շապիկ և մորթով բորդո բաճկոն։ 55-ամյա Լոպեսը հանդիպմանը ներկայացել է իր 16-ամյա դստեր՝ Էմմի ու մի քանի ընկերների ընկերակցությամբ։ Նա ոճային տեսք ուներ կոմբինեզոնով և բարձրակրունկներով:
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքից ամուսնալուծության հայց է ներկայացրել օգոստոսի 20-ին՝ նրանց ամուսնության երկու տարվա տարեդարձին: Նախկինում գրել էինք, որ ամուսնալուծության հարցը նրանք քննարկել են ազդեցիկ փաստաբանի հետ։ Հայտնի է դարձել նաև, որ երգչուհին պաշտոնապես հրաժարվել է Բեն Աֆլեքի ազգանունից։