Երգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) ընդգրկվել է հանրահայտ Ռոքնռոլի փառքի սրահում (Rock & Roll Hall of Fame), միջոցառումը տեղի է ունեցել Օհայո նահանգի Քլևլենդ քաղաքում:

Շերը բեմում ելույթ է ունեցել Դուա Լիպայի հետ: Նրանք միասին կատարել են Believe հիթը, գրում է Daily Mail-ը:

78-ամյա աստղը հատուկ այս առիթով կրել է սև, կաշվե հանդերձանք: Նա միջոցառմանն է ներկայացել սիրելիի՝ 38-ամյա պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի և վերջինիս 5-ամյա որդու հետ:

Ռոքնռոլի փառքի սրահում ընդգրկվում են այս ժանրի առավել հայտնի ու ազդեցիկ ներկայացուցիչները՝ կատարողներ, պրոդյուսերներ, երաժշտական ինդուստրիայի համար մեծ նշանակություն ունեցող այլ անձինք: