Քեթի Փերիի և Օռլանդո Բլումի շքեղ առանձնատունը հեղեղվել է

Քեթի Փերիի «թաց» կերպարը VMA-ի կարմիր գորգից շատ հարմար կլիներ այս առիթով: Երգչուհու և նրա սիրելիի տունը լցվել է ջրով:

Մեկուկես միլիարդ ռուբլի արժողությամբ շքեղ առանձնատունը, որը փոփ աստղը շահել էր՝ դատի էտալով 85-ամյա թոշակառուին, արտահոսել է նույնիսկ նախքան Քեթին այնտեղ տեղափոխվելը:

Համենայնդեպս այդպես է պնդում տան նախկին սեփականատեր Կարլ Ուեսկոտը, որը սկզբում գործարք է կնքել երգչուհու իրավաբանի հետ, իսկ հետո հայտնել է, որ ուժեղ դեղամիջոցների ազդեցության տակ է եղել եւ խնդրել է նրան անմեղսունակ ճանաչել, գրում է In Touch Weekly-ն:

Դատարանը մերժել է Կառլի միջնորդությունը, և այժմ նա պահանջում է հետաձգել գույքի փոխանցումը մինչև այս տարվա դեկտեմբեր կամ հաջորդ տարվա սկիզբ: Կառլը բացատրել է, որ խնդիրներ են առաջացել:

«Գնորդը և ռիելթորները ներկայացել են նախապես համաձայնեցված տան ստուգմանը. Միստր Ուեսթքոթի մենեջերը ներկայացել է դուռը բացելու համար։ Պարզվել է, որ վերջին 24-48 ժամվա ընթացքում տանը ջրի զգալի արտահոսք է տեղի ունեցել, ինչը ընդլայնել է ենթադրյալ վերանորոգման աշխատանքների ծավալը»,- ասվում է Ուեսկոտի հայտարարության մեջ ։