Միայն վերջերս հայտնի դարձավ, որ լեգենդար ռեփեր Էմինեմը պապիկ է դառնալու։ Բայց երաժիշտը, ըստ երևույթին, չի պատրաստվում թոշակի անցնել և կրկին ներխուժում է երաժշտական արդյունաբերություն մեծ նորություններով: Երեկ արտիստը համերգ է տվել Տեխասում, դա նրա առաջին մեծ ելույթն էր վերջին հինգ տարվա ընթացքում։
Էմինեմը կարող էր պարզապես բեմ բարձրանալ երկար ժամանակ անց, բայց նա որոշեց բոլորին զարմացնել ուրիշ բանով ՝ շոուի դեկորացիաներով։ Առաջիկա Հելոուինի կապակցությամբ արտիստը որոշել է բեմը տոնի համար ձևավորել։ Բացի այդ, դեկորացիաները հիանալի կերպով լրացնում են երաժշտի թարմ ալբոմի մթնոլորտը ։
Օրերս Էմինեմի դուստրն իր փոդքասթի ժամանակ գենդերային խնջույք է կազմակերպել։