Բժիշկները կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մոտ ախտորոշել են քրոնիկ միելոիդ լեյկոզ (ոսկրածուծի քաղցկեղի տեսակ): Այս մասին հաղորդում է NBC News-ը։
«Պարոն Վայնշտեյնի գաղտնիության նկատմամբ հարգանքից ելնելով, մենք այլևս մեկնաբանություններ չենք տա», – ասել է նրա փաստաբանը: Հայտնի է, որ Վայնշտեյնը բուժում է անցնում Ռիկերս կղզու բանտային հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Հարվի Վայնշտեյնը երկու հոդվածով դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ 2013 թվականին բռնաբարության և 2006 թվականին հարկադիր օրալ սեքսի համար։ Ավելի ուշ՝ 2023 թվականի փետրվարին, նրան դատապարտեցին ևս 16 տարվա ազատազրկման՝ դերասանուհի Ջեյն Դոյին բռնաբարելու մեղադրանքով։ Ուստի, չնայած գործի վերանայմանը, պրոդյուսերը շարունակում է մնալ կալանքի տակ։