Ջասթին Բիբերը հուզիչ հարգանքի տուրք է մատուցել Լիամ Փեյնին

Ջասթին Բիբերը սգում է Լիամ Փեյնի մահը՝ ընտանիքի, ընկերների և երկրպագուների հետ միասին։ Նա սոցցանցերի իր էջում գրել է մահացած երգչի մասին:

Ջասթինը կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ծաղիկներ դնում հուշահամալիրում: «Հանգչիր խաղաղությամբ, Լիամ»,- գրել է երգիչը և տեքստն ուղեկցել կոտրված սրտի էմոջիով։ Կադրում նա ասում է. «Ուղղակի հիշեք՝ Ձեզ թույլատրվում է վշտանալ որպես երկրպագու: Ձեզ թույլատրվում է սիրել մեկին, ում երբեք չեք հանդիպել: Դուք կարող եք հիանալ ինչ-որ մեկով իր արվեստի համար: Ձեզ թույլատրվում է լաց լինել, կոտրվել, զգալ, որ ձեր մի մասը գնացել է»:

Լիամն ու Ջասթինը հայտնի են դարձել դեռահաս տարիքում։ Սկզբում նրանց մրցակցությունը դրսևորվում էր միայն չարթերում։ Հետագայում այն ​​վերաճեց լիարժեք թշնամանքի: YouTube-ում նույնիսկ կադրեր են հայտնվել, թե ինչպես է Փեյնը փորձում հարձակվել Բիբերի վրա։ Որոշ ժամանակ անց երիտասարդները մեծացան ու հաշտություն կնքեցին։