«Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի». Անի Քոչար

Լրագրող, մոդել Անի Քոչարն ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել:

«Մենք այնքան հազվադեպ ենք նկատում մեր կողքին ապրող ու արարող մարդկանց ու գնահատում նրանց, մեծարում և ըստ արժանվույն պարգևատրում, թեկուզ գովաբանությամբ կամ հաճոյախոսությամբ: Բայց այս հողը պահվում է հենց այն մարդկանցով, ովքեր ապրում ու արարում են այստեղ: Ամեն մեկն իր ռեսուրսով ու իր հնարավորության սահմանում կարող է աջակցել կողքինին: Մեկս մեկով կանք և միայն մեկս մեկին թիկունք ու սատար լինելով կարող ենք էլ ավելի հզորանալ ու ամրանալ:

Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի, փոքր ազգերն իրավունք չունեն նման թուլությունների տրվելու: Պետք է տրվել միայն դրականի քարոզին ու լավ օրինակի քաջալերմանը»,- գրել է Անի Քոչարը: