Քրիստինա Ագիլերան բացատրել է՝ ինչու է բեմ դուրս գալիս ոտաբոբիկ

Քրիստինա Ագիլերան երկար տարիներ կանոններ է թելադրում ոչ միայն երաժշտության, այլև ոճի մեջ։ Բայց հիմա նա զղջում է իր որոշ որոշումների համար:

Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Գրեմմիի հնգակի դափնեկիրը դառը ափսոսանք է հայտնել, որ երկար տարիներ նախընտրում էր բարձրակրունկները հարմարավետ կոշիկներից։ «Ես այնքան եմ փչացրել ոտքերս այս բարձրակրունկների անհեթեթության պատճառով: Ես վնասել եմ ծնկիս աճառը։ Ոտքերի համար ամենալավն այն է, երբ պարզապես զգում ես հատակը քո տակ»,- խոստովանել է Ագիլերան:

Վերջերս գրել էինք, որ Քրիստինա Ագիլերայի մասնակցությամբ նոր տեսահոլովակը անհանգստացրել է երկրպագուներին։ Նրանք սարսափել էին, երբ ուշադիր նայել էին աստղի ձեռքերին: